Շինսկե Նակամուրա
Արտաքին տեսք
Շինսկե Նակամուրա 中邑 真輔 | |
---|---|
Իրական անուն | Շինսկե Նակամուրա 中邑 真輔 |
Ռինգային անուն(ներ) | Շինսկե Նակամուրա Նակամուրա[1] |
Ընդհանուր տեղեկություններ | |
Հայտարարվող քաշ | 100 կգ |
Հայտարարվող հասակ | 1,88 մ |
Ծննդյան թվական | փետրվարի 24, 1980 (44 տարեկան)[2][3] |
Ծննդավայր | Մինեյամա, Կիոտո, Ճապոնիա |
Ապրելավայր | Օռլանդո, Ֆլորիդա, ԱՄՆ |
Մարզիչ | «Inoki Dojo» Կոտեթսու Յամամոտո Օսամու Քիդո |
Դեբյուտ | Օգոստոսի 29, 2002 |
Ամուսին | Հարումի Մաեկավա (2007-այժմ) |
Շինսկե Նակամուրա (ճապ.՝ 中邑 真輔 [Նակամուրա Շինսկե], ծնվ.՝ փետրվարի 24, 1980)[2], ճապոնացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր) և նախկին ընդհանուր մենամարտիկ (MMA)։ Ներկա պահին հանդես է գալիս «WWE» կազմակերպության «SmackDown!» ապրանքանիշում։
Առավելապես հայտնի է ճապոնական «New Japan Pro Wrestling» (NJPW) կազմակերպությունում ելույթ ունեցած տարիներից, որտեղ երեք անգամ նվաճել է IWGP ծանրքաշային, հինգ անգամ IWGP միջմայրցամաքային և մեկ անգամ՝ IWGP թիմային չեմպիոնական տիտղոսները, ինչպես նաև հաղթանակ տարել «G1 Tag League» (2006) և «New Japan Cup» (2014) մրցույթներում։ Համարվում է IWGP ծանրքաշային գոտու ամեներիտասարդ կրողը (23 տարեկանում)։
2015 թվականին ընդգրկվել է «Ռեստլինգ օբզեռվեր» պարբերականի Փառքի սրահում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Viernes 3 de Junio '11». Consejo Mundial de Lucha Libre. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 29-ին.(իսպ.)
- ↑ 2,0 2,1 «Էջ NJPW կայքում». New Japan Pro Wrestling. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 30-ին.(ճապոներեն)
- ↑ «Էջը Purolove.com կայքում». Purolove.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Շինսկե Նակամուրա կատեգորիայում։ |
- Էջը WWE.com կայքում(անգլ.)